«Դուք եք նախարարի թեկնածուների անուններ շրջանառում». Շարմազանովը՝ լրագրողներին

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում կադրային որևէ հարց չի քննարկվել: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այսքան ձգձգվում ՀՀ Արդարադատության նախարարի նշանակումը, դեռ որքա՞ն կարող է աթոռը թափուր մնալ, Է. Շարմազանովը պատասխանեց, որ կա նախարարի պաշտոնակատար, համապատասխան ժամկետներում նշանակում կլինի: Նա նշեց, որ չի կարող ասել, թե դեռ որքան ժամանակ կարող է նախարար չնշանակվել:

Դիտարկմանը, որ նախարարի թեկնածուների տարբեր անուններ են շրջանառվում, Շարմազանովը պատասխանեց, թե մամուլն է այդ անունները դնում շրջանառությզն մեջ:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 14-ին: Ըստ 168.am-ի տեղեկությունների ամենահավանական թեկնածուն նախկին փոխոստիկանապետ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանն է, ով օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ:

Տեսանյութեր

Լրահոս