Բաժիններ՝

Վարդան Բոստանջյանը՝ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին. «Կոշտ է նման որակումը»

«Ես, իհարկե, որևէ մեկի փաստաբանությունը չեմ վերցնում ինձ վրա, վստահեցնում եմ, որ Հրանտ Բագրատյանը բարձր մակարդակի մտածող անձնավորություն է, բայց դրանից անկախ` կոշտ է նման որակումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե «ԿԲ ղեկավարները տիրապետում են միայն մսագործի դանակին ու կացնին», նման տեակետ հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ Կնետրոնական բանկի վրա և՛ Սահմանադրությամբ, և՛ այլ օրենքերով դրված է առաքելություն՝ կուրսը պահպանել, որ դրամն ընդհանապես չոչնչանա ՀՀ-ում. «Բայց դա վատ է, դրա բացասական կողմերը արտահայտվում են նրանում, որ բանկային համակարգը գտնվում է սարսափելի լարված վիճակում՝ վարկերի վերադարձման, տրամադրման, տոկոսադրույքների սահմանման և այլնի առումով: Իսկապես ֆինանսական շուկայում մեր գործառույթները ոչ այլ ինչ են, քան արհեստական միջամություն, բայց ի՞նչ կարող է անել ԿԲ-ն, այն կառաարություն չէ, որ տնտեսությունը խթանի»:

Վ. Բոստանջյանը հանդուրժողական է նայում ԿԲ-ի կողմից իրականացվող ինտերվենցիոն գործունեությանը, քանի որ կարծում է՝ դա էլ չանի, ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս