Բաժիններ՝

«Արսենալը» մոտ է «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ պայմանագիր կնքելուն

Գործարքի արժեքի և ֆուտբոլիստի աշխատավարձի մասին ոչինչ չի հայնտվում:

Կոկորինի` «Արսենալ» տեղափոխվելու մասին հայտնել են նաև WhoScored-ը և The Independent-ը, ընդ որում The Independent-ը ճշտել է, որ Կոկորինը ոչ մի մրցաշրջանում 10 գնդակից ավել չի խփել:

Լոնդոնում Կոկորինի տրանսֆերի մասին տեղեկությունը հայտնվեց այն ժամանակ, երբ Արսեն Վենգերը հերքեց Քարիմ Բենզեմայի գնման մասին լուրերը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 10 մլն եվրո:

Sports.ru-ի տեղեկությամբ, Կոկորինը «Դինամոյում» աշխատում է տարեկան 5 մլն եվրո:

Թվիթերում արդեն արձագանքում են Կոկորինի տեղափոխման մասին լուրերին.

«Ալեքսանդր Կոկորի՞ն: Դա ընդհանրպաես ո՞վ է»:

«Արթնացա և իմացա, որ «Արսենալը» ցանկանում է ստորագրել Կոկորինին: Տիպիկ Վենգեր»:

2015-16 թթ. մրցաշրջանում Կոկորինն անցկացրել է 3 հանդիպում և խփել է 2 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս