Բաժիններ՝

Գարեթ Բեյլը և Քարիմ Բենզեման կմնան «Ռեալում». Ռաֆա Բենիտես

«Ռեալի» գլխավոր մարզիչը հերքել է ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխության մասին շշուկները: Բենիտեսը հայտարարել է, որ մադրիդցիները չեն քննարկի ֆուտբոլիստների տրանսֆերների վերաբերյալ առաջարկությունները:

«Բենզեման կմնա «Ռեալում»: Նա կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, ես նրանից շատ գոհ եմ և չեմ տեսնում որևէ պատճառ, ըստ որի՝ նա պետք է հեռանա: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա նրա հետ կապված ոչ մի առաջարկություն ոչ ոք չի պատրաստվում քննարկել: Ես գիտեմ, որ նա ցանկանում է մեկ քայլ առաջ կատարել և անցկացնել ուժեղ մրցաշրջան»,- ցիտում է Բենիտեսի խոսքերը Sky Sports-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Արսենալը» հետաքրքրություն է դրսևորում Քարիմ Բենզեմայի նկատմամբ: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է հնարավոր տրանսֆերի մասին շշուկները:

Գարեթ Բեյլով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս