Բաժիններ՝

Նաիրիտցիները տոնում են հաղթանակը

Նաիրիտցիների ավելի քան 7 ամիս տևած պայքարը՝ տարիներ շարունակ իրենց կուտակված աշխատավարձերի պարտքի մարման պահանջով, վերջապես պսակվեց հաղթանակով: Այսօր փոխանցվել է մնացած շուրջ 600 հոգու աշխատավարձը: Նաիրիտցիներն արձանագրում են, որ սա արդարության վերականգնում է, որին երկար են սպասել:

168.am-ի հետ զրույցում գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը իր և գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: «Շնորհակալություն, որ նրանք խիզախություն ու քաջություն ունեցան՝ աշխատավարձի կուտակված պարտքերը վճարեն: Մեզ համար ժամանակը, կարծես, երկար տևեց, բայց ընդհանուր, գլոբալ խնդրին եթե նայում ենք, շատ կարճ ժամանակում մարեցին, շնորհակալ ենք»,- ասաց Հ. Թադևոսյանը՝ հույս հայտնելով, որ այժմ վարչապետն ու նախարարը կմտածեն «Նաիրիտն» աշխատացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս