Բաժիններ՝

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին «Ֆուռ» է այրվել

Օգոստոսի 3-ին, ժամը 21.05-ին,  ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգով հայտնել են, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին այրվում է «Ֆուռ»  մակնիշի ավտոմեքենա:

Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում` «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ դիմաց, ժամը 20.55-ի սահմաններում, այրվել է ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Զ.-ի  վարած «Ռենո Պրեմիում»  մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան:

Հրդեհը մարվել է ժամը 22.10-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:
Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:
Դեպքի հանգամանքները և վնասի չափը պարզում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս