Թուրքիայում հարյուրավոր տոննա ձմերուկ է նեխում գնորդների բացակայության պատճառով

Թուրք գյուղացիները ստիպված են դաշտերում թողնել փտելու հարյուրավոր տոննա ձմերուկ, որոնք անգամ չեն կարողանում վաճառել 1 կգ-ը 3,5 ցենտով, հայտնում է TASS-ը:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մեծ վնասներ են կրել երկրի հյուսիսարևմտյան Սաքարյա նահանգի ֆերմերները:
Գնորդների բացակայության ու երկրի ընդհանուր տնտեսական վիճակի պատճառով մոտ 200 տոննա ձմերուկ է մնացել դաշտերում չհավաքված:
Գյուղացիների պարտքերը կազմում են տասնյակ ու հարյուր հազարավոր դոլարներ, ու նրանք արդեն օգնություն են խնդրել պետությունից:

Գյուղացիների վիճակն ավելի է բարդացել Թուրքիայի հարևան երկրներում, մանավորապես Սիրիայում ու Ւրաքում ստեղծված իրավիճակի պատճառով, որոնք մեծ քանակությամբ ձմերուկներ էին գնում:
Տեղի փորձագետները չեն բացառում, որ մինչև տարեվերջ բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ կհայտարարեն սնանկացման մասին:

Տեսանյութեր

Լրահոս