Բաժիններ՝

Ֆրանսիայի մաքսային ծառայությունը Կորսիկայում առգրավել է Պիկասոյի 28 մլն դոլար արժողությամբ կտավը

Պաբլո Պիկասոյի նկարը, որը գնահատվում է նվազագույնը 27,4 մլն դոլար, Ֆրանսիայի մաքսային ծառայության աշխատակիցները Կորսիկայում առգրավել են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աշխարհում «ամենաթանկ» նկարչի «Երիտասարդ կնոջ դիմանկարը» կտավը հայտնաբերվել է նավի վրա, որի կապիտանը պնդել է, թե նկարը դրա սեփականատիրոջ համաձայնությամբ Իսպանիայից տեղափոխում են Շվեյցարիա: Սակայն կտավը երկրից դուրս հանելու պաշտոնական թույլտվություն վերջինս չի կարողացել ներկայացնել:
Ավելին, կտավին կցված փաստաթղթերում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են իսպանական դատարանի որոշումը, որը արգելում է նկարը դուրս բերել երկրի տարածքից:

Կտավը պատկանում է իսպանացի բանկիր Խայմե Բոտենին, սակայն Իսպանիայի իշխանությունները այն ազգային արժեք են համարում:
Ներկայում ֆրանսիացի մաքսավորները Մադրիդից սպասում են կտավի վերադարձի պաշտոնական հարցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս