Բաժիններ՝

Ստամբուլում ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում. կան ձերբակալվածներ

Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանում հատուկ գործողություն է սկսել իրականացնել, որի նպատակն է հայտնաբերել ահաբեկչական կազմակերպությունների անդամների, հայտնում է CNNTurk-ը:

Գործողությունն իրականացվել է Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության դեմ, որին կասկածում են մի քանի խոշոր ահաբեկչությունների կազմակերպման մեջ:

CNNTurk-ը հայտնում է, որ կան կալնավորվածներ, սակայն հստակ թիվ չի հաղորդվում:
Վերջին շաբաթվա ընթացքում նման հակաահաբեկչական գործողությունների հետևանքով երկրի 39 նահանգում ձերբակալվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ավելի քան 1300 անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս