Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալի հարսանիքին նվեր է մատուցել… հունական կղզի

Ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» հարձակվողին հրավիրել էր իր հարսանքին` որպես վարորդ:

Ժորժե և Սանդրա Մենդեշների պսակադրությունը կատարվել է Պորտուգալիայի մայրաքաղաքի եկեղեցիներից մեկում: Ռոնալդուն զույգին որպես հարսանեկան նվեր մատուցել է հունական կղզիներից մեկը, հաստատում է Еlbalonrosa-ը:

Ռոնալդուն հարսանիքում հանդես էր գալիս՝ որպես վարորդ: Լրագրողների համար փակ արարողությունում ներկա էին նաև Մենդեշի մյուս հաճախորդները` Պեպեն և Ֆաբիո Կոենտրաուն:

Mirror-ի տեղեկությամբ՝ տրանսֆերների ընդհանուր գումարը, որոնք անցկացվել են Մենդեշի մասնակցությամբ, ավելի է 1 մլրդ եվրոյից:

Հունաստանում կա մոտ 6 հազար կղզի, որոնցից բնակեցված են միայն 227-ը: 1 կղզու գինը տատանվում է 3-50 մլն եվրոյի սահմաններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս