Մարոկկացին մահացել է ճամպրուկի մեջ՝ Իսպանիա ներթափանցելու փորձի ժամանակ

Մարոկկոյի քաղաքացին խեղդվել է անօրինական եղանակով ճամպրուկի օգնությամբ Իսպանիա ներթափանցելու փորձի ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, 27-ամյա մարոկկացուն փորձել է օգնել սահմանը հատել նրա ավագ եղբայրը:  Նա ճամպրուկը դրել է մեքենայի բեռնախցիկը ու ուղևորվել դեպի նավը:
Նավը ուղևորվում էր Միլիլյայից (իսպանական տարածք Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում) Իսպանիայի հարավում գտնվող Ալմերիա քաղաք: Ճանապարհորդության ընթացքում տղամարդը նկատել է, որ իր եղբայրը դադարել է շնչել:
Այն բանից հետո, երբ ճամպրուկը բացել են, երիտասարդին այլևս չեն կարողացել ուշքի բերել:

Ավագ եղբորը սպառնում է 8 տարվա ազատազրկում չկանխամտածված սպանության համար:

Տեսանյութեր

Լրահոս