Բաժիններ՝

Կյանքը՝ խաղադաշտից դուրս. պատմում է Արսեն Վենգերը

Տիպիկ անգլիացի՝ ֆրանսիական անձնագրով. այսպես է բնութագրում անգլիական մամուլը Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Վենգերն այն մարզիչներից է, ով խոսում է քիչ, բայց գեղեցիկ և արտասովոր: Նա ունի ոչ միայն ֆուտբոլային յուրահատուկ գաղափարներ, այլև աշխարհի կառավարման ու ղեկավարման արտասովոր մեխանիզմներ:

168.am-ն առաջարկում է ձեզ ծանոթանալ Արսեն Վենգերին խաղադաշտից դուրս: Իր կյանքի, գործունեության ու պատկերացումների մասին պատմում է Արսեն Վենգերը:

1. Ես ծնվել եմ պատերազմից հետո և պետք է չսիրեի գերմանացիներին: Սակայն, երբ ես անցա սահմանը, տեսա, որ մարդիկ մեզնից ոչնչով չեն տարբերվում: Անիմաստ է ատել գերմանացիներին:

2. Ես ֆրանսիացի եմ, բայց ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացիները: Ես դա զգում եմ անգամ այն ժամանակ, երբ դիտում եմ ֆուտբոլ: Առհասարակ երբեք չեմ մտածել, որ ողջ կյանքս անցնելու է Ֆրանսիայում:

3. Ես հասկացել եմ, որ կյանքում պետք է ունենալ նպատակ ու հասնել դրան: Մնացած ամեն ինչ անիմաստ է:

4. Մեր ներսում, հոգու խորքում կա ինչ-որ բանով պիտանի լինելու ցանկություն: Մենք անպայման ունենում ենք հնարավորություն՝ իրականություն դարձնելու մեր ցանկություններն ու երազանքները: Մնում է չտրվել ինքնախաբեությանը և գործել:

5. Ես կարող եմ լինել քաղաքական գործիչ, դա նույն մարզչի աշխատանքն է: Քաղաքական բանավեճերում հաղթում է նա, ով առաջինն է սկսում նյարդայնանալ: Այս կանոնը գործում է նաև ֆուտբոլում:

6. Հիմա ամենակարևոր բանը երկրների համար միացյալ կառավարական համակարգ ստեղծելն է: Ըստ, իս սա, միակ լուծումն է: Մարդիկ կդադարեն պայքարել միմյանց դեմ, քանի որ պարտության դեպքում խնդիրը մի երկրից մյուսը կգնա:

7. Մի քանի տարի անց Եվրոպայում կապրի երկրի բնակչության 4 տոկոսը: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է Անգլիան ապրի առանց Ֆրանսիայի, կամ հակառակը:

8. Ֆուտբոլի հանճարեղությունը թաքնված է թիմային խաղ լինելու մեջ: Հաղթել կարելի է տարբեր ձևերով, բայց առանց թիմի հաղթանակի արժեքը 0 է: Ես չեմ սիրում թենիս, բայց հաճույքով նայում եմ Դևիսի գավաթը, քանի որ այն թիմային է: Նույնը վերաբերում է գոլֆին: Տարօրինակ է, գիտեմ:

9. Մարզիչը պետք է ապրի ֆուտբոլիստի նման: Եթե դու քեզ թույլ տաս ուտել ամեն ինչ, օգտագործել ալկոհոլ, չմարզվել, ապա քո թիմին վիճակված չէ հաջողության հասնել:

10. Երբ 30 տարուց ավելի աշխատում ես՝ որպես մարզիչ, դա դառնում է քո կյանքը: Դու ապրում ես դրանով, դա դառնում է քո բնականոն առօրյան: Դու խելագարվում ես:

11. Երբ դու քաղցած ես, դրա մասին քեզ հայտնում է միայն ստամոքսդ, երբ դու ծարավ ես հաղթանակների, դրա մասին պատմում է ողջ մարմինդ, յուրաքանչյուր ոսկոր ու համակարգ:

12. Ես այնքան ամուր նյարդային համակարգ չունեմ, ինչպես Ալեքս Ֆերգյուսոնը: Ես հաստատ 65 տարեկանում նոր աշխատանք գտած կլինեմ, եթե, իհարկե, ինձ չզգամ այնպես, ինչպես հիմա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս