Բաժիններ՝

Բասկետբոլ. Հայաստանի 18 տարեկանների հավաքականը եզրափակիչ փուլում է

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի հավաքականը: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ընտրական փուլի քառորդ եզրափակչում Հայաստանը 13:10 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանն ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որը կայանալու է օգոստոսի 22-23-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Եվրոպայի ամենից ուժեղ 16 երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը:

Տեղեկացնենք նաև, որ Լատվիայում ընթացող ընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնց պայքարում լավագույն 5-ն ուղևորվելու են եզրափակիչ փուլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս