Բաժիններ՝

Սիրիայում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Սիրիայի Էրիխա քաղաքում կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվիը հասել է 35-ի, հայտնում է Hürriyet-ը:

Այս մասին հայտարարել է Սիրիայի քաղաքացիական պաշտպանության զորքերի ներկայացուցիչ Ռամի Կուրաբին:

Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով վիրավորների թիվը հասել է 120-ի:
Այն տարածքում, որտեղ աղետի էր ենթարկվել ինքնաթիռը, 6 շինություն է քանդվել:

Տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ են մնացել բազմաթիվ մարդիկ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքությունների հետևանքով:
Նշվում է, որ Իդլիբ նահանգից ոչ հեռու գտնվող Էրիխան սիրիական բանակի հենակետերից մեկն էր, սակայն մայիսին անցել էր ընդդիմության ու իսլամիստների ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս