Բաժիններ՝

Բորիս Գրեբենշչիկովն Օդեսայում հանդիպել է Սաակաշվիլիի հետ

Ռուս ռոք երգիչ Բորիս Գրեբենշչիկովը ժամանել է Ուկրաինա ու հանդիպել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ:

Այս մասին հայտնել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:

«Մեզ հյուր էր եկել Բորիս Գրեբենշչիկովը: Նա եկել էր Թբիլիսիում ու Կիևում համերգներից հետո ու հաղորդում էր իր տպավորությունները: Նա հիացած էր Կիևի լսարանից ու ընդհանուր առմամբ՝ շատ ջերմ էր արտահայտվում Ուկրաինայի մասին»,- գրել է Սաակաշվիլին իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս