Բաժիններ՝

Տատյանա Նավկան մեկնաբանել է Պեսկովին նվիրած 600 հազար դոլարանոց հարսանեկան թանկարժեք ժամացույցի մասին լուրը

Օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան, ով նախօրեին ամուսնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ, հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդային»:

Պարբերականի հետ զրույցում Նավկան հայտարարել է, որ ինքն ամենաերջանիկ կինն է աշխարհում ու պատրաստվում է իր «մեծ ընտանիքի հետ» գնալ հանգստանալու:
Լրագրողի՝ ամուսնուն արած թանկարժեք նվերի մասին ակնարկին Նավկան պատասխանել է, թե ինքը ժամացույց է նվիրել վերջինիս:

«Այո, դա իսկապես այդպես է: Ես օլիմպիական չեմպիոնուհի եմ: Ես շատ եմ աշխատում, այդ թվում՝ նաև ամբողջ ամռանը ու իհարկե, վաստակելով իմ աշխատանքով, կարող եմ ինձ թույլ տալ լավ նվեր անել: Հարսանիքից առաջ հարց առաջացավ, թե ինչ նվիրեմ իմ սիրելի տղամարդուն: Ես գտա ելքն ու գնեցի այդ հիանալի ժամացույցը: Բնականաբար, այն գինը, որը հիմա քննարկվում է, չի համապատասխանում իրականությանը: Ու ընդհանրապես, դա ոչ մի նշանակություն չունի»,- հայտարարել է Նավկան:

Հիշեցնենք, որ Նավկայի նվիրած թանկարժեք ժամացույցը քննարկման առարկա էր դարձել ռուսական ԶԼՄ-ներում: Մասնավորապես, ռուս ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում գրել էր, թե Նավկայի նվիրած ժամացույցը Richard Mille RM 52-01 ժամացույց է, որից աշխարհում արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 30 օրինակով:

Այդ ժամացույցների գները համացանցում տատանվում են 600 հազար եվրոյից մինչև 1 400 000 դոլարի սահմաններում:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել էր Սոչիում օգոստոսի 1-ին:

f962b28b87bc428785070caab47f871b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս