Բաժիններ՝

Առանց ինձ` ինձ ամուսնացրել են

Ռուսաստանի հավաքականի մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն ազգային թիմի նոր ղեկավարի նշանակման հետ կապված իրավիճակն անվանել է կոմիկական:

«Ես երևի վերջինն եմ, ով կարող է բացատրություն տալ հավաքականի թեմայի շուրջ,- հայտարարել է Սլուցկին НТВ-Плюс-ի եթերում:

Ազնվորեն ասած, այս թեման ինձ բավականին զզվացրել է: Ակումբային աշխատանքում անում եմ ամեն ինչ` այս թեմայից «վերանալու» համար: Իմ կարծիքով այս իրավիճակը կոմիկական է: Առանց ինձ` ինձ ամուսնացրել են և անընդհատ գրում են այդ մասին: Եվ միայն ես տեղյակ չեմ իրավիճակից:

Ես միանգամայն նույն վիճակում եմ, ինչ որ Դուք: Շատ բան եմ կարդում: Ինչ որ բան զարմացնում է, ինչ որ բան ոչ: Մենք Ձեզ հետ միանգամայն նույն դիրքում ենք գտնվում: Իմ լուսաբանվածության մակարդակը ոչ մի կաթիլ ավել չէ Ձերինից»:

Ուրբաթ Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ Սլուցկին և Բորոդյուկը Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնի հավանական թեկանծուներն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս