Բաժիններ՝

6 մրցաշար, որոնք Գվարդիոլան պարտվել է «Բավարիայում»

«Բավարիան» պարտվեց սուպերգավաթը «Վոլֆսբուրգին» և Գվարդիոլայի օրոք ձեռքից բաց թողեց 6-րդ տիտղոսը:

2013թ. Գերմանիայի սուպերգավաթ

«Բարսելոնայում» 2012-13թթ. անհաջող մրցաշրջանից հետո Գարդիոլան տեղափոխվեց «Բավարիա» և շարունակեց գավաթներ «նվիրել» մրցակիցներին: Պեպի հետ առաջին պաշտոնական խաղում` Գերմանիայի սուպերգավաթում «Բավարիան» 2:4 հաշվով պարտվեց Դուրտմունդի «Բորուսիային»:

2013-14թթ. Չեմպիոների լիգա

Նույն տարում Գվարդիոլան անհաջողություն կրեց նաև Չեմպիոններլի լիագում: Խմբում ջախջախելով «ԲԿՄԱ»-ին, «Վիկտորիա Պլզենին» և «Մանչեսթեր Սիթիին»` բավարացիները հասան կիսաեզրափակիչ, որից հետո 0:5 հաշվով (2 խաղերի արդյունքում) պարվեցին «Ռեալին»:

2014թ. Գերմանիայի սուպերգավաթ

Երկրորդ տարին անընդմեջ Դորտմունդի «Բորուսիան» ավելի ուժեղ էր և հաղթեց «Բավարիային» 2:0 հաշվով:

2014-15թթ. Գերմանիայի գավաթ

Սուպերգավաթի պարտությունից հետո «Բավարիան» սկսեց ջախջախել մրցակիցներին և 4 տուր առաջ հռչակվեց Բունդեսլիգայի չեմպիոն: Դրանով ամեն ինչ ավարտվեց: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչում չեմպիոնները նորից հանդիպեցին Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով, որից հետո «Բավարիան» ցույց տվեց պատմության մեջ իր ամենավատ 11 մետրանոց հարվածաշարը: «Բավարիայի» ոչ մի ֆուտբոլիստ չռեալիզացրեց 11 մետրանոցը:

2014-15թթ. Չեմպիոնների լիգա

Պեպը լավ չէր պատրաստվել քննությանը: Տնային խաղում «Բարսելոնան» 3:0 խոշոր հաշվով հաղթես «Բավարիային»: Իհարկե տանը բավարացիները հաղթեցին, սակայն 2 խաղերի արդյուքում դուրս մնացին մրցաշարից:

2015թ. Գերմանիայի սուպերգավաթ

«Վոլֆսբուրգի» դեմ խաղում Պեպը մոտ էր հաղթանակին, բայց «Բավարիայի» ֆուտբոլիստները ստիպեցին մարզչին զգալ բացասական էմոցիաների ամբողջ գամման: Ամբողջ երկրորդ խաղակեսում «Բավարիան» առաջ էր հաշվում, սակայն հաշիվը

կրկնապատկելու մի քանի ռեալ հնարավորություն բաց թողեցին ձեռքներից և վճարեցին: Նիկոլաս Բենդները հավասարեցրեց հաշիվը և «Վոլսբուրգը» հաղթեց 11 մետրանոցների արդյունքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս