Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիո. «Ֆալկաոն շատ է դուր գալիս ինձ, իհարկե, որպես ֆուտբոլիստ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է թիմի ֆուտբոլիստների մասին, մասնավորապես գնահատել է թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մարզավիճակը: Հիշեցնենք, որ Ֆալկաոն լոնդոնյան ակում է տեղափոխվել «Մոնակոյից» վարձավճարային հիմունքներով:

«Մեկ շաբաթ է անցել և ես գոհ եմ: Նա ինձ շատ է դուր գալիս, իհարկե որպես ֆուտբոլիստ: Թիմը նրա հետ շատ լավ է խաղում, նա հիանալի հարձակվող է: Նա այնպիսին չէ, ով ուղղակի գոլ է խփում, այլ խաղին որակ է հաղորդում:

Չէի սպասում, որ նա 20 րոպե կխաղա «Բարսելոնայի» դեմ և երեք գոլ կխփի: Սպասում էի, որ նա լիովին պատրաստ կլինի աշխատելու, թիմին օգնելու, կհասկանա, թե մենք ինչպես ենք ֆուտբոլ խաղում: Այս պահի դրությամբ ես գոհ եմ»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս