Բաժիններ՝

Պաուլո Կոելիոյի լավագույն ցիտատները, որոնք կօգնեն այլ անկյան տակ նայել կյանքին

Պաուլո Կոելիոյի լավագույն ցիտատները, որոնք հնարավոր է կօգնեն մի քիչ այլ անկյան տակ նայել կյանքին և գիտակցել գլխավորը:

Պաուլո Կոելիո. լեգենդար բրազիլացի արձակագիր և պոետ: Բոլոր լեզուներով թարգմանված նրա գրքերի ընդհանուր տպաքանակը արդեն վաղուց անցել է 300 միլիոնը:

Նրա յուրահատուկ ոճն ու մտքերը օգնում են ընթերցողին մի քիչ այլ անկյան տակ նայել կյանքին, նկատել մեծի մեջ փոքրը, գտնել իր մեջ ուժ` սիրելու, սիրելու կյանքը և ամեն ինչին լավատեսորեն նայելու: Ձեզ ենք ներկայացնում Պաուլո Կոելիոյի լավագույն ցիտատները, որոնք հնարավոր է կօգնեն Ձեզ գիտակցել գլխավորը:

1. Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են և հաճախ են օգտագործում ինչ որ մեկի շուրթերը, որպեսզի մեզ ինչ որ բան ասեն:

2. Եթե դու կարողանում ես տեսնել գեղեցիկը, ապա միայն նրա համար, որ կրում ես այդ գեղեցիկը քո ներսում: Որովհետև աշխարհը նման է հայելու, որում յուրաքանչյուրը տեսնում է իր արտացոլումը:

3. Եթե մարդ ինչ որ բան իսկապես ուզում է, ապա ամբողջ Տիեզերքը կօժանդակի, որպեսզի նրա ցանկությունը կատարվի:

4. Այն ինչ պատահել է 1 անգամ, կարող է երբեք նորից չպատահել: Բայց այն ինչ պատահել է 2 անգամ, անպայման երրորդ անգամ էլ կպատահի:

5. Երբեմն դու պետք է վազես, որպեսզի տեսնես, թե ով կվազի քո հետևից: Երբեմն դու պետք է փափուկ խոսես, որպեսզի տեսնես, թե իրականում ով է քեզ լսում: Երբեմն դու պետք է մեկ քայլ հետ անես, որպեսզի տեսնես, թե էլ ով է կանգնած կողքդ: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի հասկանաս, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ փուլ է գալիս:

6. Եթե ես կատարեմ այն արարքները, ինչ ինձանից սպասում են մարդիկ, ապա ես ստրկության մեջ կընկնեմ նրանց ձեռքը:

7. Իրական սերը փոխադարձություն չի պահանջում: Իսկ նա, ով ցակնաում է իր սիրո համար պարգև ստանալ, իզուր ժամանակ է կորցնում:

8. Կյանքը դա միշտ այն ժամի սպասումն է, երբ ապագան կախված է միայն քո վճռական արարքներից:

9. Մոլորվելը դա ինչ որ հետաքրքիր բան գտնելու լավագույն միջոցն է:

10. Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է:

11. Եթե քեզ դուրս են գրել հոգեբուժարանից, դա դեռ չի նշանակում, որ դու բուժվել ես: Ուղղակի դու դարձել ես այնպիսին, ինչպիսին բոլորն են:

12. Եթե մարդը քոնն է, ապա քոնն է: Իսկ եթե նրան մի այլ տեղ է ձգում, ապա ոչինչ նրան չի կանգնեցնի և նա արժանի էլ չէ ոչ նյարդերի, ոչ ուշադրության:

13. Բոլորը մեջքի ետևում ասում են ինչ պատահի: Իսկ աչքերին` ինձ ձեռնտու է:

14. Եթե սերը արագ փոխում է մարդուն, ապա հուսահատությունը փոխում է ավելի արագ:

15. Այնտեղ, որտեղ մեզ սպասում են, մենք հայտնվում ենք ճիշտ ժամանակին:

16. Կյանքը երբեմն զարմանալիորեն ժլատ է լինում: Մարդը օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով ոչ մի նոր զգացողություն չի ստանում: Բայց հետո նա բացում է դռները և մարդու վրա մի ամբողջ զանգվածակույտ է թափվում:

17. Սպասելը ամենադժվարն է:

18. Հասնելով վերջին` մարդիկ ծիծաղում են վախերի վրա, որոնք տանջում էին իրենց սկզբում:

19. Եթե համարձակվես ասել «մնաս բարով», կյանքը քեզ կպարգևի նոր «բարևով»:

20. Միշտ դժբախտ զգալը անթույլատրելի ճոխություն է:

21. Կան մարդիկ, որոնք լույս աշխարհ են եկել որպեսզի միայնակ անցնեն կյանքը: Դա ոչ լավ է, ոչ վատ: Դա կյանքն է:

22. Երբեք չի կարելի հրաժարվել երազանքից: Երազանքը սնում է մեր հոգին անպես, ինչպես կերակուրը սնում է մեր մարմինը: Կյանքում քանի անգամ էլ որ մենք տեսնենք թե ինչպես են փշրվում մեր հույսերը, մենք միևնույնն է պետք է շարունակենք երազել:

23. Ամեն ինչ աշխարհում դա միևնույն բանի տարբեր դրսևորումներն են:

24. Մեր կյանքի ամենակարևոր բառերը մենք լռությամբ ենք արտահայտում:

25. Երբեմն պետք է լինում անցնել ամբողջ աշխարհը` հասկանալու համար, որ գանձը թաղված է մեր սեփական տան մոտ:

26. Մարդիկ ցանկանում են ամեն ինչ փոխել: Միևնույն ժամանակ ցանկանում են, որպեսզի ամեն ինչ մնա առաջվանը:

27. Այն, ինչը դու փնտրում ես, փնտրում է նաև քեզ:

28. Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես: Լռությունը ճակատագրեր է կոտրում:

29. Մարդ ամեն ինչ հակառակն է անում: Շտապում է դառնալ մեծահասակ, իսկ հետո ափսոսում է անցած մանկության համար: Վատնում է առողջությունը փողի համար, և միանգամից փողերը սկսում է ծախսել նրա համար, որպեսզի վերականգնի առողջությունը: Ապագայի մասին այնպիսի անհամբերությամբ է մտածում, որ չի նկատում ներկան, որի պատճառով չի ունենում ոչ ներկա, ոչ ապագա: Ապրում է անյպես, կարծես երբեք չի մահանալու և մահանում է այնպես, կարծես երբեք չի ապրել:

30. Երբեմն հարկավոր է մահանալ, որպեսզի նորից սկսել ապրել:

31. Միշտ պետք է իմանալ, թե երբ է ավարտվում կյանքի հերթական փուլը: Փակվում է շրջանը, փակվում է դուռը, ավարտվում է գլուխը. կարևոր չէ, ինչպես դու այն կանվանես: Կարևոր է անցյալում թողնել այն, ինչն արդեն անցյալին է պատկանում:

32. Երբեմն պատահում է, որ կյանքը բաժանում է երկու մարդու միայն այն բանի համար, որպեսզի երկուսին էլ ցույց տա, թե ինչքան կարևոր են նրանք իրար համար:

33. Երբ ես գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:

34. Վերջում ամեն ինչ պետք է լավ լինի: Եթե ինչ որ բան վատ է, նշանակում է դա դեռ վերջը չէ…

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս