Բաժիններ՝

Ջեկոն տեղափոխվում է «Ռոմա», Վալբուենային սպասում են «Լիոնում». տրանսֆերային նորություններ

«Լիոնը» «գայթակղում է» Վալբուենային

Ինչքան ավելի շատ է «փոքրիկ» ֆրանսիացին հայհոյում ակումբի ղեկավարությանը` տրանսֆերային քաղաքականության և խոստումների չկատարման համար, այնքան ավելի շատ շշուկներ են առաջանում նրա անձի շուրջը: Շաբաթ բազմանշանակ արտասանեց «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը` տեղեկացնելով Վալբուենայի և Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Յունես Բելխանդի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին:

«Մենք իսկապես հետաքրքված ենք այս ֆուտբոլիստներով, ինչպես նաև մեկ այլ ֆուտբոլիստով, ով հանդես է գալիս անգլիական ուժեղ ակումբում: Ինձ շատ դուր է գալիս Յունեսը և նա կարող է անհավանական բաներ անել: Մաթյոյին ես տեսնել եմ անցյալ տարի Բրազիլիայում: Նա մեծ առաջընթաց ունի: Բայց ես Ձմեռ պապ չեմ և հասկանում եմ, որ նրանք լավ պայմանագրեր ունեն Ռուսաստանում և Ուկրաինայում: Բայց այն, որ նրանք էլ են հետաքրքրված մեր թիմ հնարավոր տեղափողությամբ` հուսադրող է»,- տեղեկացրել է Ժան-Միշելը Beinsports.fr-ին:

Ջեկոն գնում է Հռոմ

«Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ տանջում էր հռոմեացիներին` պահանջելով հարձակվողի համար 30 մլն եվրո, բայց ի վերջո գնաց զիջումների: Սկզբի համար քաղաքայինները գինը իջեցրին մինչև 24 մլն եվրո, իսկ 3 ժամ անց համաձայնվեցին վաճառել ֆուտբոլիստին 23 մլն եվրոյով: Բոսնիացու պայմանագիրը վաղուց էր համաձայնեցված «Ռոմայի» հետ, այնպես որ Ջեկոն արդեն երկուշաբթի բուժզննության կենթարկվի նոր ակումբում, հաղորդում է ESPN-ը:

«Արսենալը» շարունակում է «որսը»

Արսեն Վենգերը չի հուսահատվում և մինչև հիմա հույս ունի, որ կգնի Քարիմ Բենզեմային: The Telegraph-ի տեղեկությամբ ակումբը պատրաստ է վճարել 40 մլն ֆունտ և առաջարկել Բենզեմային ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում են Օզիլը, Սանչեսը և Ուոլկոտը: Միակ պրոբլեմն այն է, որ «սերուցքայինները» ոչ մի կերպ չեն ցանկանում բաժանվել իրենց միակ խելացի կենտրոնական հարձակվողից:

«Ռեալը» հույս չի կապում Չերիշևի հետ

Sport.es շաբաթ հաղորդել է, որ Լուկաս Սիլվան և Դենիս Չերիշևը պետք չեն «Ռեալին»: Բրազիլացին կես տարվա ընթացքում իրեն ոչ մի կերպ չի դրսևորել և կարող է համարձակորեն նոր ակումբ փնտրել:

Բենիտեսը մինչև վերջին պահը հույս կապում էր Չերիշևի հետ, բայց այդ դիրքում խաղում են բարձր կարգ ունեցող շատ մրցակիցներ: Ռուս կիսապաշտպանի համար տարբերակներից մեկը մնում է «Լիվերպուլը», ովքեր Չերիշևին դիտարկու են որպես Ռահիմ Սթերլինգի փոխարինող:

«Մանչեսթեր Սիթին» «գայթակել է» Գվարդիոլային` հսկայական պայամանագրով

The Sun-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ եթե Գվարդիոլան պայմանագիր ստորագրի «Մանչեսթեր Սիթիի» հետ, ապա նրա գրպանները «կպայթեն» գումարի քանակից: Պարբերականի տեղեկությամբ մարզիչը տարեկան կստանա 27 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս