Բաժիններ՝

Սպառողների վստահությունը թուլացել է

ՀՀ ԿԲ կողմից կառուցվող սպառողների վստահության ցուցանիշը այս տարվա երկրորդ եռամսյակում գրանցել է 41.2 արժեք` վերադառնալով 2014թ. չորրորդ եռամսյակի մակարդակին:

Նախորդ եռամսյակի համեմատ ՍՎՑ-ն նվազել է 0,2 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ 0,5 տոկոսային կետով։

Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում, աճը պայմանավորվել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 և տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով:
Ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով: Մյուս կողմից, աճ է արձանագրվել գալիք եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով:

svc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս