Բաժիններ՝

Վանաձորի պոլիտեխնիկում դիմորդների թիվը շարունակում է նվազել

asparez.am-ը գրում է.  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղն այս տարի ընդունելություն է կատարել 8 մասնագիտությունների գծով: Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանի տեղեկացմամբ՝ 87 դիմորդից բուհ է ընդունվել 65-ը՝ նախորդ տարվա 78-ի դիմաց: Մասնաճյուղում նախատեսված է եղել 140 տեղ՝ 27 անվճար, 113 վճարովի: 140 տեղից 75-ը թափուր է մնացել:

«Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» մասնագիտությամբ նախատեսված 25 տեղի դիմաց ընդունվել է 17-ը, «Ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկայից»՝ նախատեսված 25 տեղի դիմաց՝ 22-ը, «Շինարարություն, շինարարական իրերի եւ կառուցվածքների արտադրությունից»՝ նախատեսված 15 տեղի դիմաց՝ 7-ը, «Մեքենաշինություն եւ նյութերի մշակումից»՝ 15 տեղի դիմաց՝ 3-ը, «Ճանապարհային երթեւեկության կազմակերպումից»՝ նախատեսված 15 տեղի դիմաց՝ 6-ը, «Մետալուրգիա եւ նյութագիտությունից»՝ 15 տեղի դիմաց՝ 3-ը, «Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակումից»՝ 15 տեղի դիմաց՝ 3-ը, «Տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության արտադրատեսակների տեխնոլոգիայից»՝ 15 տեղի դիմաց՝ 4-ը:

Մասնաճյուղն այս տարի նոր մասնագիտութամբ ընդունելություն չի իրականացրել:

-Հաջորդ տարի նախատեսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված երկու մասնագիտության ներդրում, հնարավոր է նաեւ մասնագիտությունների խոշորացում լինի, որովհետեւ փոքր խմբերով ուսուցումը բավականին դժվարություններ է առաջացնում,- նշում է Ա. Գյուրջինյանը:

Վերջինս ափսոսանքով է ասում, որ այս տարի դիմորդների թվի նվազմանը զուգահեռ՝ ավելացել է նվազագույն շեմը չհաղթահարողների թիվը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս