Բաժիններ՝

Կասորլան և Ուոլկոտը երկարաձգել են պայմանագրերն «Արսենալի» հետ

Սանտի Կասորլան և Թեո Ուոլկոտը երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ, հաղորդում է «Արսենալի» պաշտոնական կայքը: Այսպիսով՝ Սանտի Կասորլան և Թեո Ուոլկոտը մնում են «Արսենալում»:

26-ամյա Ուոլկոտը, ով համարվում է «Արսենալի» վետերանը, 2006թ. ակումբին միանալու պահից թիմի կազմում անցկացրել է 302 խաղ և խփել է 76 գնդակ:

BBC-ի լրագրողի փոխանցմամբ՝ Թեոն պայմանագիրը ստորագրել է 4 տարվա համար, ըստ որի՝ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 140 հազար ֆունտ, որը 50 հազարով ավելի է իր նախորդ պայմանագրից:

30-ամյա Սանտի Կասորլան անցյալ մրցաշրջանում խաղում էր հենակետային կիսապաշտպանի՝ իր համար նոր դիրքում և անցկացրել է 53 հանդիպում` ավելի շատ, քան «Արսենալի» յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ:

Ընդհանուր առմամբ, իսպանացին 2012թ. «Մալագայից» «Արսենալ» տեղափոխվելու պահից անցկացրել է 148 խաղ և խփել է 27 գնդակ:

Արսեն Վենգերը մեկնաբանել է պայմանագրերի երկարաձգումը.

«Մենք ուրախ ենք, որ երկարաձգեցինք պայմանագրերը Սանտիի և Թեոյի հետ: Նրանք երկուսն էլ գերազանց որակի թոփ ֆուտբոլիստներ են, որոնք չափազանց կարևոր են մեր թիմի համար:

Նրանք երկուսն էլ մեծ փորձ ունեն և շատ հայտնի են դաշտից դուրս: Մենք շատ ուրախ ենք` նրանց հետ պայմանագրերը երկարաձգելու համար, քանի որ դա ապահովում է մեր թիմի հետագա կայունությունը և որակը»,- հայտարարել է Արսեն Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս