Բաժիններ՝

«Բորուսիան» իմ երկրորդ տունն է. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ

Նոր համաձայնագրի համաձայն` գաբոնցին հանդես կգա Դորտմունդում` մինչև 2020թ.: «Բորուսիան» Օբամեյանգի հետ ժամանակից շուտ երկարաձգել է պայմանագիրը, որն ուժի մեջ էր լինելու մինչև 2018թ.:

«Ես միանգամայն երջանիկ եմ, որ իմ կարիերայի հաջորդ տարիներն անցնելու են «Բորուսիայում»: Ես ինձ հոյակապ եմ զգում ակումբում, թիմում և քաղաքում: «Բորուսիան» իմ երկրորդ տունն է: Իմ ամեն մի մասնիկը ցանկանում է մնալ այստեղ: Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ ակումբից»,- ասել է Օբամեյանգը:

«Աուբան շատ լավ է աշխատում: Մենք շատ ուրախ ենք, որ հաջողվեց երկարաժամկետ պայմանագիր կնքել»,- ավելացրել է մարզչական տնօրեն Միխայել Ցորկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: Նախորդ մրցաշրջանում գաբոնցին անցկացրած 33 խաղերում խփել է 16 գնդակ և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս