Բաժիններ՝

WikiLeaks-ը հայտնել է ԱՄՆ-ի՝ ճապոնացի քաղաքական գործիչներին ու ընկերություններին լրտեսելու մասին

WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ գործակալությունը գաղտնալսել է ճապոնական ընկերություններին ու ճապոնացի պաշտոնյաներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Զեկույցը, որ թվագրվում է 2007-2009թթ., վերաբերում են միջազգային առևտրի ու կլիմայական փոփոխությունների նկատմամբ Ճապոնիայի դիրքորոշմանը:
Փաստաթղթերի ճշմարտացի լինելը չի հաստատվել, սակայն Ճապոնիայի արտգործնախարարության մամլո քարտուղարը հայտնել է, որ տվյալների հավաքման փաստի առնչությամբ բանակցություններ են ընթանում Ճապոնիայի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս