Բաժիններ՝

PKK-ն պետք է դադարեցնի հարձակումները. ԱՄՆ Պետդեպ

Վաշինգտոնում մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի օգնական Մարկ Թոները, անդրադառնալով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հակաահաբեկչական գործողություններին, նշել է, որ Թուրքիան իրավունք ունի իրեն պաշտպանել ահաբեկիչների հարձակումներից:

«PKK-ն անհապաղ պետք է դադարեցնի հարձակումները ու վերադառնա խաղաղ կարգավորման գործընթացին: PKK-ի զինյալները իրականացնում են հարձակումներ ոստիկանների ու զինվորականների վրա: Թուրքիան իրավունք ունի պաշտպանվել: PKK-ն պետք է դադարեցնի հարձակումները»,- հայտարարել է Մարկ Թոները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս