Բաժիններ՝

ԱՄՆ-ում մահացել է քանթրիի աստղ Լին Անդերսոնը

ԱՄՆ-ում 67 տարեկանում մահացել է քանթրի ոճի հայտնի երգչուհի Լին Անդերսոնը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անդերսոնը մահացել է Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքի բժշկական կենտրոնում, որտեղ նրան հոսպիտալացրել էին թոքաբորբով:
Լին Անդերսոնի դեբյուտը տեղի է ունեցել 19 տարեկանում Ride, Ride, Ride ձայնասկավառակով:

Նա ճանաչում ձեռք բերեց 1970-ին (I Never Promised You a) Rose Garden սինգլից հետո:
Այդ երգը գլխավորեց շքերթները 7 երկրում ու նրան բերեց «Գրեմմի» մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս