Բաժիններ՝

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայր կդառնա (լուսանկար)

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, երեխայի են սպասում: Այս մասին ապագա հայրը հայտնել է Facebook սոցցանցի իր էջում:

«Դա կլինի մեր կյանքի նոր էջը կլինի»,- վստահ է Ցուկերբերգը:
Նա պատմել է, որ առաջնեկին իրենք վաղուց էին սպասում, սակայն նախորդ երեք դեպքերն ավարտվել էին վիժումով:

Երեխա ունենալու դժվարությունները քննարկելն ընդունված չէ, սակայն Ցուկերբերգը վստահ է, որ դա անհրաժեշտ է անել:

«Ներկայիս բաց աշխարհում նման թեմաների քննարկումը ոչ թե բաժանում, այլ միավորում է մարդկանց: Պատմելով մեր ընկերներին՝ մենք իմացանք, թե որքան հաճախ է դա տեղի ունենում: Մեր բազմաթիվ ծանոթների հետ նույն բանն է պատահել ու նրանցից յուրաքանչյուրն արդյունքում առողջ երեխաներ է ունեցել: Հուսով ենք՝ մեր փորձի մասին պատմությունը բազմաթիվ մարդկանց կհուսադրի»,- գրել է Ցուկերբերգը:

Facebook-ի հիմնադրի խոսքով՝ ներկայում վիժման հավանականությունը քիչ է:

Արդեն հայտնի է նաև երեխայի սեռը: Զույգը աղջիկ է ունենալու:
Ցուկերբերգը պատմել է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իր աղջիկը ցուցադրել է իր ձեռքը՝ բթամատը բացած, որը կարծես Like լիներ:
«Հիմա ես վստահ եմ՝ նա ինձ է նման»,- գրել է ապագա հայրը:

Հիշեցնենք, որ Ցուկերբերգն ու Չանը ծանոթացել են Հարվարդում սովորելիս ու ամուսնացել են 2012 թվականի գարնանը:

11828601_10102276573729791_8601461459613782125_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս