Բաժիններ՝

Գերմանացիները կօգնեն «Գապրոմին» Ուկրաինան շրջանցող գազատար կառուցել

Ռուսական «Գազպրոմի» հետ համատեղ գերմանական BASF կոնցեռնի դուստր ընկերությունը՝ Wintershall-ը, ծրագրում է միանալ «Հյուսիսային հոսք» գազատարի զարգացմանը:

Այս մասին, հղում կատարելով Reuters-ին, գրում է Deutsche Welle-ն:

Համապատասխան փաստաթուղթը ընկերությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ստորագրել է հուլիսի 31-ին:

Բալթիկ ծովով անցնող գազատարի երկու հավելյալ ճյուղերը պետք է Գերմանիային մատակարարեն 55 մլրդ խմ ռուսական գազ՝ շրջանցելով Ուկրաինան:

BASF-ը արևմտյան չորրորդ կոնցեռնն է, որը միացել է նախագծին: Նախագծում դեռ ներգրավված են E.ON-ը, Shell-ն ու ավստրիական OMV ընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմը» մտադիր է կառուցել «Հյուսիսային հոսքի» նոր ճյուղ, որը պետք է անցնի Բալթիկ ծովի ավազանով՝ մինչև Գերմանիայի ափը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմը» մտադիր է հրաժարվել Ուկրաինայի ծառայություններից՝ Եվրոպային գազ մատակարարելու հարցում:

Ավելի վաղ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Թուրքիայում գազատարի կառուցումից հետո Ուկրաինայի դերը՝ որպես գազ փոխանցողի, կհավասարվի զրոյի: Նման բան կարող է տեղի ունենալ «Հյուսիսային հոսքի» նոր երթուղու շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս