Բաժիններ՝

Մորգան Ֆրիմենն ու Ջեք Բլեքը նկարահանվել են տեսանյութում՝ կոչ անելով աջակցել Իրանի հետ գործարքին

ԱՄՆ-ում ծայր առած շարժմանը, որն աջակցում է իրանական միջուկային ծրագրին համաձայնագրին, միացել է նաև Հոլիվուդը:

Ամերիկացի շոու-բիզնեսի աստղերը, որոնց թվում են Մորգան Ֆրիմենը, Ջեք Բլեքն ու Նատաշա Լայոնը, դիմել են Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել Իրանի հետ գործարքին, հայտնում է TASS-ը:

Նրանց հետ միասին, 3 րոպեանոց տեսահոլովակում նկարահանվել են Հորդանանի թագուհի Նուրը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Թոմաս Պիքերինգը ու ԿՀՎ նախկին աշխատակից Վալերի Փլեյմը:

Քաղաքական գովազդը մոտ 400 հազար դիտում է գրանցել YouTube պորտալում: Հոլովակը պատրաստել է Global Zero կազմակերպությունը, որը հանդես է գալիս զինաթափման օգտին:

«Համաձայնագիրը, որը ներկայում դրված է սեղանին, լավագույն երաշխիքն է, որ Իրանը չի ստեղծի ռումբ: Դրա այլընտրանքը պատերազմն է»,- ասում է Ֆրիմենը:

Վերջում Բլեքը կատարում է Սթինգի հակապատերազմյան Russians երգի փոխված տողը: «Ես ասում եմ քեզ, որ հուսով եմ՝ իրանցիները նույնպես սիրում են իրենց երեխաներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս