Բաժիններ՝

Հալեպում էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնվել է մասնակիորեն

«Հալեպում մասամբ վերականգնվել է էներգամատակարարումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հալեպի Բերիո թեմի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` ներկայացնելով քաղաքում տիրող իրավիճակը: Ինչպես օրերս տեղեկացրել էինք, Հալեպը կաթվածահար էր եղել ջրի և էներգիայի բացակայության հետևանքով: Քաղաքն այդ վիճակում էր հայտնվել ահաբեկիչների գործողությունների արդյունքում և իշխանությունները ստիպված էին եղել բանակցություններ վարել քաղաքի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար: Ռեիսյանի խոսքով, էներգմատակարարումը քիչ-քիչ վերականգնվում է, իսկ ջուրը մի շարք շրջաններում նույնիսկ հասանելի է բնականոն կերպով: Թեև, ըստ նրա, հայ համայնքի ներկայացուցիչները և Հալեպի բնակիչները գտել էին կենցաղային խնդիրները լուծելու եղանակները: Այս առումով, նրա համոզմամբ, հայ համայնքն իր բնականոն կյանքին կանցնի:

«Առաջիկա օրերի ընթացքում, կարծում եմ, որ իրավիճակն այս առումով ամբողջութամբ տեղը կընկնի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քաղաքի պատերազմական դրությանը, ապա Ռեիսյանն ասաց, որ իրավիճակն անփոփոխ է: Հալեպում, նրա խոսքով, այսօր վտանգավոր է ամենուր և ամեն ժամի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս