Բաժիններ՝

Ադրբեջանում կոռուպցիայի գործով ևս մեկ բարձրաստիճան զինվորական է դատապարտվել

Այսօր Բաքվի զինվորական դատարանը հրապարակել է Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի նախկին ղեկավար, գնդապետ Միրզալի Յուսիֆովի դատավճիռը, հայտնում է APA գործակալությունը:
Բաքվի դատարանի որոշմամբ՝ Յուսիֆովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Վերջինս մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 311-րդ հոդվածի (կաշառքի ստացում) հատկանիշներով:
Մ. Յուսիֆովը նախկինում եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության 112-րդ գնդի հրամանատարը, ապա ղեկավարել զինվորական դպրոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս