Բաժիններ՝

Մարիո Բալոտելին «Լիվերպուլի» հետ չի մեկնել Ֆինլանդիա

Հարձակվող Մարիո Բալոտելին «Լիվերպուլի» հետ չի մեկնի Ֆինլանդիա և չի մասնակցի թիմի՝ Ֆինլանդիայում կայանալիք ուսումնամարզական մինչմրցաշրջանային ուղևորությանը:

Անգլիական մամուլը պնդում է, որ այս քայլը ևս մեկ անգամ փաստում է, որ Բալոտելիի օրերն անգլիական ակումբում հաշված են:

Իտալացուց բացի, շրջագայության մեկնողների կազմում չեն ընդգրկվել հարձակվող Ֆաբիո Բորինին և պաշտպան Խոսե Էնրիկեն: Ամենայն հավանականությամբ, այդ 3 ֆուտբոլիստներն էլ այլ ակումբ կտեղափոխվեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս