Բաժիններ՝

«Քանի՞ գլխանի ա, հայ ժողովրդին էս պայթունավտանգ դրության մեջ ա գցել». Բանավեճ Հանրային խորհրդում

«Ախր ինչքա՞ն կարելի ա սուտ ասել մարժայի, ԱԷԿ-ի կանգի հետ կապված անցած տարի է եղել բարձրացում, դրանից հետո ՀՀ-ում ջրի քանակն ավելացել է, ԱԷԿ-ն ավելի ինտենսիվ է աշխատել, քան նախորդ ժամանակաշրջանում և պետք է իջեցում լիներ»,- այսօր Հանրային խորհրդում ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հարցի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց ՀԽ Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը՝ վիճելով ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանի հետ, թե ընկերության շահույթը, ամորտիզացիոն ծախսերը ինչպես են հաշվարկում:

ՀԾԿՀ ներկայացուցիչը հայտարարեց, թե մեկ տարում չէր կարող ՀԷՑ-ի վնասը փոխհատուցվել:

«Հասկացանք, բայց հիմա խի՞ եք թանկացնում: Ո՞վ ա ձեզ իրավունք տվել, որ ինչ է թե ՌԴ-ում ծանր վիճակ ա, պետք է անմիջապես ամբողջը փոխհատուցեք: Էներգահամակարգը տվել ենք օտարին ու իրենց պետք է մեկ տարում սաղ փողերը հետ բերել: Ո՞վ ա իրավունք տվել իրանց, մեկ տարում պետք է փոխհատուցվի՞, թե՞ ոչ, ո՞վ է ձեզ իրավունք տվել նման որոշում ընդունել»,- հայտարարեց ու հարցադրում արեց Ա.Սադոյանը:

Հ. Ղոսալմյանը նշեց, որ համակարգի բոլոր ընկերությունների աշխատանքը չխաթարելու համար նման որոշում ընդունել է ՀԾԿՀ-ն:

Կարդացեք նաև

«Քանի՞ գլխանի ա, հայ ժողովրդին էս պայթունավտանգ դրության մեջ ա գցել:
Մե՞կ տարում մարել, թե՞ երեք, պետք է փոխադարձ քննարկումների արդյունքում լուծվեր»,- վրդովվեց Սադոյանը:

ՀԽ ներկայացուցիչ Աշոտ Աշոտյանը հայտարարեց, որ հասարակությունը հավաքում է ստորագրություններ՝ դիմելու միջազգային ատյաններին. «Մեր հիմնական ստրատեգիկ ոլորտը տվել ենք այլ երկրի: Խնդիրը նա է, որ երբ կուզեն կէժանացնեն, երբ կուզեն՝ կթանկացնեն: Պետք է հստակեցնենք, թե ով ենք մենք՝ ՀԽ-ն, մյուսը, մյուսը: Մեզ չի հետաքրքրում, հետաքրքրում է՝ ով որտեղից ինչ է գողացել, ու դրա հետևանքով հասել է այս գներին: Եթե ոչ թե 20 հազարոնոց մեքենա քշեն, այլ 2000-անոց ավտո քշեն, ոչ ժոգա կունենան, ոչ ստամոքսի ցավ, ժողովուրդն էլ հանգիստ կլինի: Պայթունավտանգ վիճակ ենք ստեղծելու: Գուցե ձեր համար քիչ է 7 դրամը, բայց ես չեմ կարող վճարել: Մեր սահմանադրական իրավունքն է՝ ունենալ հոսանք: Չեն կարողանո՞ւմ, վնասներո՞վ են աշխատում, թող հին գնով, որ մեզանից առել են, մեզ վաճառեն, ժողովրդով կառնենք: Բայց չեն վաճառի, որովհետև գերշահավետ է: Եթե հանձնարարական ունենաք, 5 օրում կարող եք հայտնաբերել, թե ինչ կորուստներ ու գողություններ են եղել, ու Բիբինն էլ կկանգնի դատարանի առաջ: Բայց չունեք հանձնարարական: Իսկ այսօր երիտասարդությունն է ոտքի կանգնել: Եթե 90-ականներին համաձայնել ենք մութ տեղում ապրենք, գիտակցաբար, հիմա համաձայն չենք»:

Նա կոչ արեց էներգետիկայի և ՀԾԿՀ ներկայացուցիչներին՝ գործել հօգուտ ժողովրդի:

Արշակ Սադոյանի դիտարկմանը, որ մարքսիստական նոր թեորիա բերելու կարիք չկա, պետք է ստուգել ինչ չարաշահումներ, ինչ գողություններ են եղել, Հ.Ղոսալմյանը հակադարձեց, թե գողությունները ՀԾԿՀ-ի իրավասության ներքո չեն: Նա նշեց, որ դիմել են միջազգային լավագույն աուդիտորական առաջին 5 կազմակերպություններին՝ հրավիրելով իրականացնել աուդիտ:

Լուսանկարը՝ արխիվից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս