Բաժիններ՝

Պուտինն ու Էրդողանը նոյեմբերին կհանդիպեն Կազանում՝ քննարկելու «Թուրքական հոսքին» առնչվող հարցեր

ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Կազանում, մինչև նոյեմբերի վերջ՝ Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը:

«Անցած տարվա դեկտեմբերի 1-ին խորհրդի նիստը տեղի է ունեցել Անկարայում: Այս տարի հանդիպումը կընթանա նոյեմբերի վերջին արդեն Ռուսաստանում՝ Կազանում: Օրը դեռ պարզ չէ»,- ասել է թուրք դեսպանը:

Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է «Թուրքական հոսք» գազատարը:

«Բնականաբար, այդ հարցը լինելու է քննարկվելիք թեմաների թվում»,- տեղեկացրել է Յարդիմը:

Դրա հետ միասին, նա չի բացառել, որ «հնարավոր է՝ լինի այլ առիթ երկու երկրների ղեկավարների ավելի վաղ հանդիպման համար»:

«Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա մինչ նախագահ Էրդողանի Կազան այցը: Հնարավոր է՝ դա կարող է լինել ինչ-որ միջազգային գագաթաժողով: Ցանկանում եմ ընդգծել, որ կայանալիք «Մեծ քսանյակը» տեղի կունենա Անթալիայում, որին հնարավոր է Պուտինի ու Էրդողանի մասնակցությունը: Այսօրվա դրությամբ ինչ-որ պլանավորված աշխատանք տեղի չի ունենում»,- ասել է դիվանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս