Բաժիններ՝

Նոր մրցաշրջանում 5 ֆուտբոլիստ հանդես չի գա «Փյունիկում»

Օգոստոսի 1-ից մեկնարկող Հայաստանի առաջնությունում իրենց ելույթները «Փյունիկում» չեն շարունակի միանգամից 5 ֆուտբոլիստ: Այդ ֆուտբոլիստներն են Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը և Սեզար Ռոմերոն:

Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպանի, կիսապաշտպանի ու նիգերիացի հարձակվողի հետ, իսկ Ռոմերոյի ու Ոսկանյանի հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել այն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս