ՌԴ-ն նպատակ ունի խոչընդոտել իրեն շրջանցող էներգետիկ նախագծերը. Ստյոպա Սաֆարյան

«Տարածաշրջանի ապաշրջափակման հերթական փուլն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ամփոփելով ծավալված քննարկման արդյունքները: Նա համաձայնեց հնչած կարծիքների հետ, որ տարածաշրջանի ապաշրջափակման հերթական փուլն ենք ապրում, որն ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները:

«Ամրագրենք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների ակտիվացումն այս համատեքստում է: Համաձայնեցինք, որ բանակցությունների վերսկսումը տեսանելի է, առավելապես հասկանանք շփումների վերականգնում՝ բանակցությունների վերսկսման ներքո: Արևմուտքի շահերը, որոնք չափազանց խորն են՝ Հայաստանի և իր արժեքների հետ կապված, թույլ են տալիս ասելու, որ մենք դաշնակիցներ ենք: Միանշանակ է, որ ՌԴ-ն երկու նպատակ ունի` խոչընդոտել ՌԴ-ն շրջանցող էներգետիկ նախագծերը, Ադրբեջանին հրավիրել ԵՏՄ: Ներկայիս բանակցային գործընթացի հետ կատարվողը կապ ունի ՌԴ-ի դեմ օղակի սեղմման հետ: ՄԽ շրջանակներում ՌԴ-ի և Արևմուտքի պահպանվող հնարավորությունների և ընդհանրությունների մասին, որոնք բացառում են լայնածավալ պատերազմը, այդ հարցում ինչ-որ չափով շահերի ընդհանրություն է ձևավորվել: Պետք է լինի ՀՀ շահագրգռությունն ամրապնդելու այդ ձևաչափը»,- ասաց Սաֆարյանը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս