Բաժիններ՝

Կարեն Անդրեասյանը՝ հուլիսի 23-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ տուժածների փոխհատուցման մասին

Հուլիսի 23-ին Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված անհամաչափ ուժ կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՄԻՊ լիազորություններն արդեն սպառված են:

«Կարելի էր առանձին անձանց վերաբերյալ ավելի խիստ պատիժներ սահմանել, բայց կան որոշակի պատասխանատվության ենթարկված ոստիկաներ: Իրենց կողմից գործընթացը շարունակվում է, մեր լիազորությունները սպառված են և, եթե ակցիայի մասնակիցները, տուժած քաղաքացիները, լրագրողները նաև իրենց գույքային իրավունքների վերականգնման համար տեսնում են, որ իրենց չի բավարարում վարչական, պետական մարմինների, տվյալ դեպքում՝ ոստիկաների որոշումները, կարող են դա բողոքարկել դատական կարգով: Մենք պարտադրելու իրավասություն չունենք»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս