Արցախում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-3-ը Արցախի հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԼՂՀ պետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լաուրա Հովսեփյանը և հավելել, որ վերը նշված ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև՝ 40 աստիճան ցելսուս (C), նախալեռնային շրջաններում՝ 36 աստիճան, իսկ լեռնային՝ 30:

«Գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ոեժիմը:Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ ունեցող անձանց»,-նշել է Լ. Հովսեփյանը և ավելացրել, որ հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Լ. Հովսեփյանի խոսքով՝ նման բարձր ջերմաստիճան դիտվել է 2000,2001,2005,2010 և 2011թվականներին:

Տեսանյութեր

Լրահոս