Բաժիններ՝

Ուշադրություն. ոստիկանությունը որոնում է լուսանկարում պատկերված անձին. shamshyan. com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հետախուզում է հայտարարվել Կապան քաղաքի բնակիչ 36-ամյա Ալեն Ռոբերտի Հովհաննիսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Կապան քաղաքի Դավիթ Բեկի 7-րդ շենքի 36 բնակարանում և կասկածվում է հուլիսի 23-ին Սյունիքի մարզում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, որի ժամանակ Mercedes-ով բախվել էր Opel մակնիշի ավտոմեքենային և 4 հոգի մահացել էին: Վթարի վայրից Ա. Հովհաննիսյանը դիմել էր փախուստի:

Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և երբ նրան հայտնաբերեն նա վերցվելու է կալանքի: Գ.Շամշյանի տեղեկություններով Ա. Հովհաննիսյանը քրեական հարուստ անցյալ ունի, 3 անգամ դատապարտվել է Ռուսաստանում 1 անգամ էլ Հայաստանում:

korac

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս