Բաժիններ՝

Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 100 մլն ԱՄՆ դոլարի 2020թ. մարման ժամկետով առաջին եվրոպարտատոմսերի թողարկումը

2015 թվականի հուլիսի 22-ին «Արդշինբանկ» ՓԲԸ առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստMoodys-ի) եւ B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 100 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը 2020 թվականին: Եվրոպարտատոմսերը ցուցակված են Իռլանդիայի ֆոնդային բորսայում (Irish Stock Exchange), իսկ քլիրինգն իրականացվում է Euroclear եւ Clearstream-ի համակարգերում:

Նոր, 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն Արդշինբանկին հնարավորություն է տալիս առաջարկել իր հաճախորդներին ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ ու օգտվել աճի հնարավորություններից՝  ամրապնդելով բանկի մրցակցային առավելությունները Հայաստանի բանկային շուկայում:

Թողարկմանը զուգահեռ իրականացվել է «թույլտվության ստացման» (consent solicitation) գործողությունը, որով բանկի կողմից 2014 թվականի դեկտեմբերին թողարկած 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի պայմանները համապատասխանեցվել են նոր եվրոպարտատոմսերի թողարկմանպայմաններին:  Թույլտվության ստացման բանկի առաջարկությանը կողմ են քվեարկել ներդրողների ձայների 100%: Ի լրումն, Արդշինբանկն առաջարկել է նախկինում թողարկված 75 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի ներդրողներին վաղաժամկետ մարել դրանք եւ/կամ ձեռքբերել (տեղափոխվել) իր նոր թողարկված եվրոպարտատոմսերը: Բարձր՝ 80% տեղափոխման գործակիցը մեկ անգամ եւս փաստեց ներդրողների բարձր վստահությունը Արդշինբանկի ֆինանսական կայունությանը:

Բանկն իրականացրել է մանրամասն մշակված մարքեթինգային արշավ Լոնդոնում, Ցյուրիխում, ՆյուՅորքում ու Բոսթոնում՝ հնգօրյա ներկայացումներին գրավելով ավելի քան 35 ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը: Եվրոպարտատոմսերի թողարկումն իրականացվել է J.P.Morgan Securities plc. ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման միակ կառավարիչը:

Կարդացեք նաև

______________________________________
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002թ.-ին եւ հանդիսանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկն ունի լայն մասնաճյուղային ցանց հանրապետության ողջ տարածքում՝ 56 մասնաճյուղերով եւ կորպորատիվ, ՓՄՁ ու մանրածախ հաճախորդների խոշոր բազա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս