Բաժիններ՝

Ոստիկանությունը արգելել է Ռիհաննային երգել Բալտիմորի ցուցարարների համար

Դեռևս այս տարվա մայիսին ոստիկանությունը արգելել է երգչուհի Ռիհաննային անվճար համերգ տալ ԱՄՆ Բալտիմոր քաղաքի ցուցարարների համար, հայտնում է Baltimore Sun-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Հայտնի է դարձել, որ Ռիհաննան ցանկացել է համերգ տալ մայիսի 1-ին: Միջոցառումը, որից հետո նա ցանկանում էր միանալ ցուցարարների երթին, չի կայացել:
ԱՄՆ Բալտիմոր քաղաքում անկարգությունները սկսվել էին ապրիլին աֆրոամերիկացի Ֆրեդդի Գրեյի հուղարկավորությունից հետո, ով մահացել էր ոստիկանների կողմից ձերբակալվելիս ստացած վնասվածքների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս