Ստեփանակերտում վրաերթի դեպքերը հաճախակիացել են

Վերջին օրերին 3 վրաերթ է տեղի ունեցել Ստեփանակերտ քաղաքում։

ԼՂՀ ոստիկանության տվյալներով հուլիսի 24-ին Դուդինի 1-ին փակուղու N տան բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Նիսսան ժուկ» մակնիշի ավտոմեքենան, Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Մարտունի փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Ա. Բ-ին, ով ձախ ոտնաթաթի սալջարդ, քերծված վերքով տեղափոխվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորում։

Երկրորդը տեղի է ունեցել հուլիսի 26-ին. Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1954թ. ծնված Վ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց Ց 180» մակնիշի ավտոմեքենան, Սասունցի Դավթի փողոցի թիվ 56 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Բաղրամյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակչուհի, 1950թ. ծնված Ա. Փ-ին, ինչի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Ինչպես մեզ տեղեկացրեցին բժշկական կենտրոնում, բնակչուհին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Մյուս վրաերթը տեղի է ունեցել հուլիսի 27-ին` ժամը 19:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակիչ, 1984թ. ծնված Հ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, Տիգրան Մեծի փողոցի թիվ 60 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի թիվ 33 շենքի N բնակարանի բնակչուհի, 1978թ. ծնված Ն. Ա-ին, ինչի հետեւանքով վերջինս ձեռքի եւ ոտքի փակ կոտրվածքով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:

Տեսանյութեր

Լրահոս