Բաժիններ՝

Ռուսական ամենակրեատիվ թիմը տեղափոխվել է Հայաստանի առաջնություն

Ռուսաստանի առաջնության երրորդ լիգայում հանդես եկող «Կվազարը» միավորվել է «Միկա» հայկական ակումբին: Նոր առաջնությունում թիմը ելույթները սկսում է առաջիկա հանգստյան օրերին:

««Կվազարը» միավորվել է «Միկայի» հետ և կշարունակի ելույթները Հայաստանի առաջնությունում, որի սկիզբը կտրվի առաջիկա հանգստյան օրերին: Ամեն ինչ շատ հանկարծակի է ստացվել, դրա համար մանրամասներն աստիճանաբար կբարձրաձայնենք,- «Կվազարի» նախագահ Արտեմ Խաչատուրյանի խոսքերն են մեջբերվում «Вконтакте» պաշտոնական խմբում:

Հիմա միայն կասենք, որ ամբողջ մարզչական շտաբը մերն է լինելու, և պահպանվելու են հիմնական խաղացողները: Նոր թիմի անվանումը լինելու է «Միկա Կվազար»:

Տղաներն արդեն Հայաստանում են և ավրալային ռեժիմով պատրաստվում են «Բանանցի» հետ առաջին խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 1-ին: Հաշվի առնելով, որ թիմը հավաքվել է նոր մրցաշրջանի մեկնարկից 3 շաբաթ առաջ, մեր առջև մեծ խնդիրներ չեն դրվում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում մենք պետք է պայքարենք Եվրոգավաթ դուրս գալու համար:

Մոսկվայում միայն ես եմ մնացել, քանի որ որոշ կարևոր հարցեր պետք է լուծեմ, բայց 2-3 շաբաթ հետո կմիանամ մերոնց, և կսկսենք նոր և հետաքրքիր աշխատանք` հաջողակ եվրոպական թիմ կառուցելու համար: Կարճ ասած, մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, և այդ տանջանքները` կապված Անոխինի, Տոլստիխի, Մուտկոյի և կոլտնտեսության այլ անդամների հետ, ավարտվեցին:

Ռուսաստանի առաջնության երրորդ լիգայում «Կվազարը» կպահպանվի՝ որպես հիմնական թիմի ֆարմ-ակումբ: Գլխավոր մարզիչ է ընտրվել բոլորին քաջ հայտնի Լևան Գագիևը»,- ասել է Խաչատուրյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս