Բաժիններ՝

Ֆիլիպե Լուիսը վերադարձավ «Ատլետիկո», Ադեբայորը «Ասթոն Վիլլայում» է. տրանսֆերային նորություններ

Գիլմերե Սիկեյրան պայմանավորվել է «Յուվենթուսի» հետ:

«Ատլետիկոյի» պաշտպանը Թուրինում կդառնա Պատրիս Էվրայի մրցակիցը, գրում է Tuttosport-ը: «Յուվենթուսը» մի քանի օր բանակցություններ էր վարում Սիկեյրայի հետ պայմանագրի վերաբերյալ, և երեքշաբթի կողմերը համաձայնության եկան: Գիլմերեն «Յուվենթուսում» կստանա տարեկան 2.5 մլն եվրո:

Պայմանագրի ժամկետը հայտնի չէ, բայց հուլիսի 25-ին Football Italia-ն գրել է, որ թուրինցիները պլանավորում են բրազիլացուն վարձավճարով վերցնել 1 տարի ժամանակով, հետո գնել նրան 10 մլն եվրոյով:

Սերխիո Ռամոսը սկսել է «Ռեալի» հետ բանակցությունները` պայմանագրի վերաբերյալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռնունայն կմնա մադրիդցիների ավագի համար պայքարում: ABC-ի տեղեկությամբ՝ Սերխիո Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ ևս 5 տարով` տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռամոսը վիճել է Պերեսի հետ նրա համար, որ մադրիդցիների ավագն ուզում էր ստանալ 10 մլն եվրո, իսկ ակումբը չէր ցանկանում այդքան վճարել:

Ֆիլիպե Լուիսը վերադարձավ «Ատլետիկո»:

«Չելսին» և «Ատլետիկոն» Ֆիլիպե Լուիսի տեղափոխման հարցում հասել են համաձայնության: Բրազիլացին կփոխարինի Սիկեյրոյին, ով տեղափոխվել է «Յուվենթուս»: «Ատլետիկոն» ձեռք է բերել Լուիսին 16 մլն եվրոյով: Երեքշաբթի պաշտպանը «Ատլետիկոյի» հետ կնքել է 4-ամյա պայմանագիր:

Էմանուել Ադեբայորը պայմանավորվել է «Ասթոն Վիլլայի» հետ:

Birmingham Mail-ը գրում է, որ «Ասթոն Վիլլան» մի քայլի վրա է Ադեբայորի հետ պայմանագիր կնքելուց: Ըստ գործող պայմանագրի՝ Էմանուելը դեռ մեկ տարի ունի «Ուայթ Հարթ Լեյնում» խաղալու համար, բայց «Տոտենհեմը» չի վաճառի նրան, այլ կտա վարձավճարով, հաղորդում է պարբերականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս