Բաժիններ՝

Իրանը ողջունել է Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Թեհրան

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ողջունել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի այցը Թեհրան 12 տարվա ընդմիջումից հետո, հայտնում է Trend-ը:

Այսօր Թեհրանում Զարիֆն ու Ֆաբուսը համատեղ մամլո ասուլիս են տվել, որտեղ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Փարիզն ու Թեհրանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, որոնք վերաբերել են հատկապես էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներին:
Զարիֆը հայտնել է, որ Ֆրանսիան համաձայնել է համագործակցել Իրանի հետ ատոմային արդյունաբերության ոլորտում:

trend_fabius_zarif_290715_2
Նրա խոսքով՝ սպասվում է, որ ֆրանսիական տնտեսական պատվիրակությունը Իրան կժամանի ամռան վերջին:

Նա նաև ընդգծել է, որ Իրանն ու Ֆրանսիան պայմանավորվել են շարունակել քաղաքական ու միջուկային բանակցությունները:
Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանում ինքը բանակցություններ է վարել Իրանի պաշտոնական դեմքերի, այդ թվում՝ երկրի նախագահ Հասան Ռոուհանիի, էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանի, փոխնախագահի ու այլ անձանց հետ:

Ֆաբիուսն ասել է, որ Ֆրանսիան ձգտում է վերսկսել հարաբերությունները Իրանի հետ ավտոմոբիլաշինության , ավիացիայի, էներգետիկայի, առողջապահության ոլորտներում:
«Գոյություն ունի փոխադարձ համագործակցության լայն դաշտ սոցիալական, մշակութային, զբոսաշրջային ու այլ ոլորտներում:

Իրանի ու Ֆրանսիայի հարաբերությունների վերսկսումը պետք է ներառի նաև տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերների լուծում: Մենք ունենք ընդհանուր հետաքրքրություններ ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարում»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբյուսն այսօր պաշտոնական այց է կատարել Իրան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս