Բաժիններ՝

Երևանում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել «Բեկո» ֆիրմայի սպասարկման կենտրոնի տնօրենին ու նրա որդուն. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 48 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սիմոնյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 684 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 59-ամյա Վլադիկ Աֆթանդիլյանին և 13-ամյա Վահե Աֆթանդիլյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից Վլադիկ Աֆթանդիլյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ Վահե Աֆթանդիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սիմոնյանն աշխատում է «Երևան Ջուր» ՓԲԸ-ում՝ որպես ջրահեռացման ինժեներ, իսկ վրաերթի ենթարկված Վլադիկ Աֆթանդիլյանը՝ «Բեկո» ֆիրմայի սպասարկման կենտրոնի տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են, իսկ որդին սովորում է թիվ 92 դպրոցի 8-րդ դասարանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս