Բաժիններ՝

Մըրայա Քերին աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

Երգչուհի Մըրայա Քերին օգոստոսի 5-ին անվանական աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում, հայտնում է Billboard-ը:

Քերիի աստղը կլինի 2556-րդը: Հանդիսավոր արարողությանը հրավիրված են ռեժիսորներ Լի Դենիելսն ու Բրետ Ռատները, ինչպես նաև Epic Records լայբլի ղեկավար Էլ Էյ Ռայդը:
Մըրայա Քերին արժանացել է 5 երաժշտական «Գրեմմի» մրցանակի: Նրա 18 երգերը գլխավորել են Billboard-ի չարթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս