Բաժիններ՝

Վահագնին և Կոնչա Բուիկան կատարել են Կոմիտասի «Հով արեք, սարեր»-ը

Այսօր «Նաիրի» հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ հանդիպում ամերիկաբնակ երաժիշտ, կիթառահար Վահագնիի (Vahagni) հետ: Ինչպես ինքն ասաց՝ Հայաստան այցելելու նպատակն ընկերոջ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի հարսանեկան արարողությանը մասնակցելու առիթով է. «Թեև, քանի եկել եմ՝ որոշեցինք առիթն օգտագործել ու մի քանի ակումբային համերգներ անցկացնել: Հիմա ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր՝ «Forsh Club»-ում, և վաղը՝ «Kami Club»-ում, համերգ կունենամ, վերջինը՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ:

Vahagn (3)Հանդիպմանն անդրադարձ եղավ Վահագնիի վերջին՝ «Imagined frequencies» ձայնասկավառակին, որտեղ ընդգրկված երաժշտության հիմնական մասի հեղինակն ինքն է, բացառության մեկ կոմիտասյան՝ «Հով արեք, սարեր ջան» երգի, որը, ի դեպ, կիթառահարը ձայնագրել է հայտնի սևական երգչուհի Բուիկայի (Concha Buika) հետ.

«Մեր համատեղ ճամփորդությունների ընթացքում՝ ավտոբուսների կամ ինքնաթիռների մեջ, Բուիկային միշտ Կոմիտասի ստեղծագործություններն էի առաջարկում, որ լսի, ու պատկերացրեք՝ դա նրան այնքան էր դուր եկել և ոգևորել, որ նա նույնիսկ մի անգամ ինձ ասաց, որ նման բան երբևէ ոչ մի տեղ չի լսել: Ու երևի սա դարձավ պատճառը, որ ինքն ինձ առաջարկեց որևէ հայկական երգ կատարել, ու մենք միասին ընտրեցինք Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» կատարումը: Բառերն ուղարկեցի Մայամի, որտեղ ինքն է ապրում, սովորեց, ու կարծում եմ՝ մեր համատեղ այս գործը հաջողված կարելի է համարել»:

Vahagn (4) Vahagn (7)

Կարդացեք նաև

Վահագնին նշեց, որ վերջին ձայնասկավառակում նվագակցել է այնպիսի հայտնի ու բարձրակարգ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Տիգրան Համասյանը, Արտյոմ Մանուկյանը, Նորայր Քարտաշյանը և այլք: Ձայնասկավառակում ընդգրկված որոշ գործեր ձայնագրվել են Իսպանիայում, որտեղ Վահագնին անցկացրել է ուսումնառության մի քանի տարիներ:

Vahagn (8)

Երաժիշտը նշեց, որ մեծ ցանկություն կա Երևանում համատեղ համերգով հանդես գալ Բուիկայի հետ, և այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, հատկապես՝ սևամորթ երգչուհու թուրքական կողմի երաժշտական գործակալների հետ: Նա հույս հայտնեց, որ բանակցությունները բարեհաջող ավարտ կունենան, և համերգը, որի կայացման ցանկությունն ունի նաև Բուիկան, այնուամենայնիվ, կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս